ԵՎՐՈ ԴՌՆԵՐ ԵՎ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐ
(010) 43-00-02
(077) 00-04-65

Մետաղապլաստե դռներ և պատուհաններ

Պլաստիկ պատուհանների տեխնիկական բնութագրեր

Մետաղապլաստ պատուհանների կառուցվածքի մեջ մտնում են՝պատուհանային ապակեփաթեթը, պրոֆիլը, խտացնող ռետինը և նաև ֆուրնիտուրան:
Հին պատուհանե կառուցվածքները երբեք չեն տարբերվել առանձնահատուկ խտությամբ:
Սառը օդը, որը թափանցում էր անցքերով փողոցից, տաքանում էր շենքի ներսում և կլանում էր
խոնավությունը սենյակներում: Իսկ անցնելով ապակիների միջով՝ ստեղծում էր պայմաններ,
որոնք արգելակում էին խոնավության հայտնվելուն լուսամուտների շեպերին և նրանց ներսի կողմին: Այսպիսով կատարվում էր օդափոխությունը և միևնույն ժամանակ այդպիսի պատուհաններն ունեին մեծ ջերմակորուստների մակարդակ: Պլաստիկ պատուհանները ամուր են փակվում և ջերմակորուստների մակարդակը բերում են 0-ի: Հենց այդ խտությունն է հանդիսանում գլխավոր խոչընդոտը խոնավության ավելցուկների հեռացման համար շենքից և բնական օդափոխության: Օդափոխությունը և ինքնաօդափոխությունը պլաստիկ պատուհանների բնութագրերից մեկն է: Խոնավության
ավելցուկների հեռացման անհնարինության պատճառով օդի խոնավությունը ներսում բարձրանում
է: Եվ, որպեսզի ապահովենք պատուհանների ինքնաօդափոխությունը, օգտագործում ենք բազմահնար
եղանակային փականներ և փոխանցքային օդափոխության համակարգեր:
Ձայնամեկուսացումը կամ աղմուկի մակարդակի իջեցումը կատարվում է ապակիների քանակի
շատացման հաշվին ապակեփաթեթում, և նաև փեղքերի հերմետիկության հաշվին:
Պլաստիկ պատուհանների ամենակարևոր բնութագրերից մեկն է ջերմամեկուսացումը: Խոսելով
այդ բնութագրի մասին՝ պետք է առանձնացնել պատուհանների կառուցվածքի 3 բաղադրիչները:
Переплёты, որոնց կառուցվածքի հենց հիմքում դրված է էներգիայի խնայողությունը: Դրա համար
դրանք պատրաստում են պօլիվինիլքլորիդից, կամ, ինչպես մենք սովորել ենք ասել, ՊՎԽ: Այս նյութի
տեսակը գրեթե չի անցկացնում ջերմություն: Բացի դրանից, օգտագործվում են պրոֆիլի կառուցվածքներ,
որոնք կազմված են մի քանի շերտերից, այսպես ասած բազմաշերտ կառուցվածք: Որպես ջերմամեկուսիչ
նյութ դրանց մեջ օգտագործվում է օդային շերտավորում:Ապակեպատում. Ջերմության կորուստի մեծ մասը բաժին է ընկնում պատուհանների ապակեպատ մասերին: Որպեսզի խուսափենք դրանից , օգտագործում ենք բազմաշերտ ապակեփաթեթներ, օգտագործում ապակիներ, որոնք ունեն ջերմապաշտպանիչ բնութագրեր, նաև օգտագործում պլաստիկ շրջանակներ` սովորական ալյումինե շրջանակի փոխարեն: Մոնտաժային հանգույցներն իրենք իրենցով հանդիսանւմ են «ցրտի կամրջակներ»: Որպեսզի խուսափենք նրանց առաջանալուց, օգտագործում ենք տարբեր մեթոդներ: Եվ այստեղ
հիմնական սկզբունքն է՝ իրականցնել բախումներ թերթավոր նյութերի միջև հերմետիկորեն,
օգտագործել «ջերմային կորությունները» սենդվիչ-պանելներից 10 մմ հաստությամբ:

Պլաստիկ դռների տեխնիկական բնութագրերը

Առաջինը, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել պլաստիկ դռների ընտրության
ժամանակ, դա նրանց երկարատևությունն է, մետաղապլաստիկ դռների գլխավոր
բնութագրերից մեկը: Այսպիսի մետաղապլաստիկ սարքավորումները կայուն են տեղումների,
խոնավության, քամիների ծանրաբեռնվածությունների և աղի ծովային օդին, որը կարող է
քայքայել այլ նյութերը: Նաև ՊՎԽ–ից արտադրանքները չեն պահանջում առանձնահատուկ
սպասարկում և քմահաճ չեն շահագործման մեջ: Իսկ փայտե դռների հետ ամեն ինչ շատ
ավելի բարդ է, նրանք պահանջում են հատուկ խնամք և մակերեսի մշտական մշակում:
ՊՎԽ-ի արտադրողներից շատերը տալիս են մինչև 10 տարի
երաշխիք իրենց ապրանքի համար

ք. Երևան,Դավիթ Բեկի 4
(010) 43-00-02 (077) 00-04-65
info@profchal.com
FACEBOOK
© Copyright 2016. All rights reserved. Design & development armweb

Заказать звонок

Имя

Номер теефона

Сообщение