ԵՎՐՈ ԴՌՆԵՐ ԵՎ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐ
(010) 43-00-02
(077) 00-04-65

Ապակե դռներ

Ապակյա դռներ

Կառուցվածքային առանձնահատկություններ

         Ապակուց պատրաստված միջսենյակային դռները ունեն որոշ եզակի առավելության բնութագրեր, որոնք ուղղակի բացակայում են ուրիշ համանման սարքավորումներում, ինչը տալիս է նրանց ավելի zert1շատ հրապուրանք և յուրահատկություն ինչպես գեղագիտական, այնպես էլ գործնական պլանում: Այդ դռների ոսկյա բնութագրերին են պատկանում հետևյալները.
— լուսաթափանցիկությւնը՝ արևի ճառագայթները անցնում են ապակե կառույցով գործնականորեն անարգել՝ լցնելով ամեն մութ անկյուն բնական լույսով;
— լավագույն տեսանելիություն՝գործնականորեն բոլոր ապակյա միջսենյակային դռները փակ վիճակում ստեղծում են սենյակի բաց դիտման տեսողական պատրանք՝ միևնույն ժամանակ նրբանկատորեն ընդգծելով անհատական տարածքը, սահմանափակելով արտաքին տեսքը միայն ընդհանուր բեկվող ուրվագծերով;
— պրակտիկ խնամք՝ ապակե դռների մակերեսը գերազանց մաքրվում է, խոնավ մաքրում կարելի է կատարել՝ օգտագործելով մաքրող միջոցներ: Բացի դրանից դռների վրայի ապակին ունի պաշտպանիչ շերտ, որը բավականին բարձրացնւմ է կայունությունը աղտոտման դեմ;
— բարձր խոնավակայունություն: Խոնավությունը այս տեսակի դռների համար բացարձակորեն վտանգ չի ներկայացնւմ: Ի շնորհիվ ապակու բնական հատկությունների՝ նա գերազանց է կարողանւմ դիմադրել ջրի ազդեցությանը և բացառում է ջրի կուտակումը դռան մակերեսի վրա:

Ապակե դռների բազմատեսակությունը

          Ըստ հավաքման մեթոդի՝ միջսենյակային դռները պայմանականորեն բաժանվում են երկու խմբի՝
— Համապակյա. Դռան կառուցվածքի կմաղքը ամբողջությամբ պատրաստված է ապակուց՝ բացառելով միայն ֆուրնիտուրային հանգույցները և որոշ աքսեսուարներ: Արտաքնապես շատ գրավիչ են և արդյունավետ: Որպես կանոն տեղադրվում են տարածական և ծավալուն սենյակների դռների մուտքերում:
— Կոմբինացված. Հիմնակմախքի պատրաստման ժամանակ օգտագործվեւմ է ապակու այլ նյութերի հետ կոմբինացումը, ինչպես քրոմացված պողպատը և փայտանյութի տարբեր տեսակներ: Գերազանց են փոքր սենյակներում տեղադրելու համար: Ինտերիերին տալիս են հատւկ գրավչություն և նրբաճաշակության փայլ: Ապակե դռները նաև տարբերում են բացման մեխանիզմով կամ եղանակով՝
— ճոճանակաձև, շարժական, բացովի:
          Ապակե կառույցները իդեալական են սենյակների տարածքների սահմանման համար, որոնք չեն պահանջում անձնականություն՝ հյուրասենյակ կամ խոհանոց: Թեև այդ միտումը պարտադիր չէ. տնային բաղնիքների և սաունաների համար ապակե դռները լավագույն տարբերակ են դիզայնի և պրակտիկւթյան տեսանկյունից, իսկ տեսողական հասանելիության հարցը այս դեպքում լուծվում է անթափանցիկ ապակիներով դռների մոդելների միջոցով:

 

ք. Երևան,Դավիթ Բեկի 4
(010) 43-00-02 (077) 00-04-65
info@profchal.com
FACEBOOK
© Copyright 2016. All rights reserved. Design & development armweb

Заказать звонок

Имя

Номер теефона

Сообщение