ԵՎՐՈ ԴՌՆԵՐ ԵՎ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐ
(010) 43-00-02
(077) 00-04-65

Ալյումինե փաթաթվող դարպասներ

Ալյումինե փաթաթվող դարպասներ

            Հաճախ լինում է, որ, կարծես թե շատ հասարակ գործողությունը, ինչպես դարպասների տեղադրումն է, դառնում է իսկական խնդիր: Եկեք պատկերացնենք միիրավիճակ: Դուք կառուցում եք ավտոտնակ ձեր մեքենայի համար: Սակայն կառուցվող ավտոտնակի տեղադրությունը այնքան էլ հարմար չէ, օրինակ, ավտոտնակ մտնելու ճանապարհը շատ նեղ է: Բնականաբար, սովորական դարպասները այստեղ ընդունելի չեն, քանի որ դրանք կփակեն երթևեկությունը: Իհարկե, դուք նաև ուզում եք, առավելագույնս ապահովել անվտանգություն ձեզ և ձեր մեքենան կոտրվելուց, իսկ կախովի կողպեքներով սովորական դարպասները անվտանգության լավագույն միջոցը չեն: Ալյումինե փաթաթվող դարպասները լավագույն այլընտրանքն է սովորական թիթեղավոր դարպասներին: Ալյումինե փաթաթվող դարպասները կարող են լինել բացման թե’ ավտոմատ, թե’ մեխանիկական ձևի: Ալյումինե փաթաթվող դարպասները կարող են փակվել ինչպես դրսից, այնպես էլ ներսից: Այսօր այս դարպասները ձեռք են բերել շատ մեծ ճանաչում ինչպես պատվիրատուի կողմից, այնպես էլ տվյալ սարքերի տեղադրողների մոտ: Եվ, այս դեպքում կարևոր է ճիշտ մոտենալ թե ալյումինե փաթաթվող դարպասների տեսակի ընտրությանը, թե դրանց տեղադրողների: Չնայած այն հանգամանքին, որ ալյումինե փաթաթվող դարպասների ընտրությունը արդեն ճիշտ ընտրություն է, պետք չէ մոռանալ, որ դրանց տեղադրումը և կարգավորումը այդքան էլ հեշտ գործ չէ: Պետք չէ փորձել ինքնուրույն տեղադրել դարպասը, ճիշտ կլինի, եթե Դուք հրավիրեք լավ մասնագետի, ով փորձառու և գրարետ է այդ գործում: Թե որքան երկար կծառայեն ալյումինե փաթաթվող դարպասները, կախված է նրանից, թե որ արտադրող-ֆիրմային և որ տեղադրող-ֆիրմային դուք կնտրեք: Ընտրելով ձեզ համար ալյումինե փաթաթվող դարպասները՝ դուք երբեք չեք զղջա այդ մասին: Եթե դուք ուզում եք տեղադրել դարպասներ, և պահպանել շինության օգտակար ծավալը, ապա ալյումինե փաթաթվող դարպասը խնդրի իդեալական լուծում է: Ըստ կառուցվացքի՝ ալյումինե փաթաթվող դարպասները մեծ գլանիկավոր փեղկեր են:

                       Ալյումինե փաթաթվող դարպասների կառուցվածքը

              Ալյումինե փաթաթվող դարպասները իրենց մեջ ներառում են պաստառ, որը կազմված է լամելներից, կողովից, որը ունի գլան պաստսռի և ուղղորդիչների փաթաթելու համար: Այս դարպասների բացելու և փակելու համար օգտագործվում է կամ մեխանիկական, կամ ավտոմատ շարժակ: Այսպիսով՝ ալյումինե փաթաթվող դարպասները իրենցից ներկայացնում են ռոլլետի կամ գլանիկավոր փեղկերի մեծացրած պատճե: Այնպես, ինչպես և ռոլլետների դեպքում էր, գլանիկավոր դարպասների բացելու ժամանակ դրանց պաստառը փաթաթվում է գլանի վրա, որը տեղադրված է կողովում: Հակաոակ գործողության ժամանակ պաստառը բացվում է՝ բացելով տարածքը: Ալյումինե փաթաթվող դարպասները նաև կարող են ունենալ որոշ տարբերություններ գլանիկավոր փեղկերից: Օրինակ՝ բարձր որմնանցքի դեպքում սովորաբար օգտագործվում է շարժական կոնսոլների մոնտաժի սխեման: Որպես կանոն՝ ալյումինե փաթաթվող դարպասների պաստառի համար օգտագործվում է ալյումին, որը ապահովում է սարքավորման թեթևությունը՝ թույլ տալով հանել որոշ ծանրաբեռնումը բացող մեխանիզմից: Կարող են նաև ունենալ լրացուցիչ ջերմամեկուսացում, որը ապահովվում է փրփուրա բազմաուրետանային լցոնիչներով: Ալյումինը ունի նաև էսթետիկ որակներ: Ալյումինե փաթաթվող դարպասները ալյումինե լամելներով ներդաշնակ են ցանկացած շինության ճակատի հետ:

Ավտոմատ փաթաթվող դարպասներ

         Բոլոր դարպասների ավտոմատացումը ապահովվում է էլեկտրական շարժակի միջոցով: Պուլտի կոդավորման համակարգը թույլ է տալիս բացել և փակել դարպասները պաշտպանության բարձր աստիճանով մինջև 30մ հեռավորոևթյունից: Դարպասների էլեկտրական շարժակը ունի պաշտպանիչ սարք, որը ապահովում է անթույլատրելի բացումը:

            Ալյումինե փաթաթվող դարպասների առավելությունները
1. Սահմանափակ տարածքում տեղադրելու հնարավորություն: Փաթաթվող դարպասները իդեալական տարբերակ են ավտոտնակներում, ավտոմեքենաների լվացման կայաններում պահեստներում և այլ օբյեկտներում տեղադրելու համար:
2. Բարձր ամրություն և կայունություն կողոպուտից՝ ի շնորհիվ իրենց հատուկ կառուցվացքի: Բացի դրանից, ուժեղացված պրոֆիլի և ալյումինե պաստառի շնորհիվ ապահովվում է ավելի երկարաժամկետ օգտագործումը:
3. Հուսալիություն և ամրություն: Ալյումինը, որից պատրաստվում են փաթաթվող դարպասների լամելները, գործնականորեն կոռոզիայի չի ենթարկվում, կայուն է ջերմաստիճանի տատանումների նկատմամբ, կրակի, խոնավության, ագրեսիվ միջավայրի ազդեցության նկատմամբ, ինչը ապահովում է այս տիպի դարպասների սարքավորման ամրությունը:
4. Գեղագիտական արտաքին տեսք: Ալյումինե լամելնելի օգտագործման շնորհիվ փաթաթվող դարպասները գերազանց զուգակցվում են ժամանակակից դիզայներական լուծումների հետ Hi- Tech ոճում:
5. Բարձր ջերմամեկուսիչ հատկություններ: Պաստառի մեջ փաթաթվող դարպասները ունեն ջերմամեկուսացնող նյութ, որի օգտագործման շնորհիվ ստանում են էներգոռեսուրսների մեծ խնայողություն: Այսպիսով՝ ալյումինե փաթաթվող դարպասները բնութագրվում են գնային, գործառնական և հուսալիության օպտիմալ հարաբերությամբ:

ք. Երևան,Դավիթ Բեկի 4
(010) 43-00-02 (077) 00-04-65
info@profchal.com
FACEBOOK
© Copyright 2016. All rights reserved. Design & development armweb

Заказать звонок

Имя

Номер теефона

Сообщение